կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 16:33
Քաղաքական

Այս ամենի համար այդ անձնավորությունը պետք է պատասխան տա․ Ռոբերտ Քոչարյան

«Ես էլ էի դեմ այս ընտրությունների անցկացմանը։ Ես համարում էի և մինչև հիմա էլ համարում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, իսկ մեկ տարի անց, քաղաքական ավելի հանգիստ վիճակում, գնայինք ընտրությունների։ Ինքս ներգրավված չէի 17 կուսակցությունների ֆորմատում, բայց աջակցում էի և իմ համախոհներին հորդորում աջակցել այդ շարժմանը։ Բայց այս մարդը չցանկացավ գնալ։ Ընտրությունները մենք չենք նշանակել։ Ընտրությունները նշանակել է գործող վարչակազմը։ Հիմա չգնալ ընտրությունների՝ կնշանակի թույլ տալ նրանց վերընտրվելը։ Իրեն հարգող մարդը նոյեմբերի 10-ին ինքն իրեն պետք է խփեր։ Միգուցե դաժան բան եմ ասում, բայց, ի վերջո, 5 հազար զոհ ենք տվել, 10 հազար վիրավոր, հողային կորուստներ ունենք։ Եվ այս ամենը կարող էր և չպետք էր լինել։ Հիմա այդ նույն մարդը խոսում է տղամարդկության մասին։ Այս մարդն այդ թուղթը ստորագրելուց անմիջապես հետո չգիտեմ, թե քանի պամպերս է փոխել և որտեղ։ Հիմա խոսում է տղամարդկության մասին։ Ամոթն ինչ-որ սահման էլ պետք է ունենա։ Նրա մոտ անսահման է։ Բայց քանի որ ընտրությունները նշանակված են, մենք պարզապես պետք է ամեն ինչ անենք, որ այս մարդիկ չհայտնվեն խորհրդարանում։ Միևնույն է՝ ԱԺ-ում ինչ-որ տոկոսով հայտնվելու դեպքում էլ նրանք չեն կարող կառավարություն ձևավորել։ Այս ամենի համար այդ անձնավորությունը պետք է պատասխան տա։ Խնդիրը հետևյալն է, որ դա չպետք է հաշվեհարդարի ձևով լինի։ Պետք է լինի արդարադատություն։ Սա նաև պետք է դաս լինի ապագա սերունդների համար, թե ինչ կարելի է անել, ինչը՝ ոչ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: