կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 17:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթողիկոսի մասին պետք է խոսի Գրիգոր Լուսավորիչի պես անձնավորությունը, Մծբնա Հակոբ հայրապետը․ Վարդան Ղուկասյան

Ընդհանրապես ո՞վ է խոսում կաթողիկոսի մասին, կաթողիկոսի մասին պետք է կարողանա խոսել Գրիգոր Լուսավորիչի պես անձնավորությունը, կաթողիկոսի մասին պետք է խոսի Մծբնա Հակոբ հայրապետը, հասկանալի՞ է․ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ արշավին։

132 կաթողիկոսներից 12–ն է սրբոց դասին դասվում՝ ասաց նա, հավելելով՝ ամեն մեկն իր մեղքերի մասին թող մտածի։

«Հետո, փոխեն՝ ո՞ւմ բերեն, հլը սրբերի անուններ տվեք։ Ընդհանրապես, և՛ կաթողիկոս, և՛ թագավոր ընտրվում է Աստծո կողմից։ Աստված, եթե հանկարծ չընդունի կաթողիկոսին մեկ րոպեում մահ կտա կամ մի բան կանի՝ կփոխի։ Սաղ գործերը թողել, ընկել ենք կաթողիկոսի հետևից»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա գտնում է, որ այս շարժումը սխալ է, բայց ընդունում է, որ այդպես էլ պետք է լինի՝աշխարհի վերջին օրերին առաքելական եկեղեցին պետք է քարկոծվի։

«Ես շատ մարդկանց անուններ կարող եմ ասել, որ այնքան խոսեցին կաթողիկոսից՝ հիմա մահացած են։ Մի քիչ թող վախ ունենան Աստծուց։ Կաթողիկոսին վարկաբեկում են, հերոսներին վարկաբեկում են, բժիշկներին վարկաբեկում են, ընդհանրապես, ո՞վ է մաքուր այս երկրում, բացի այդ մի քանիսից»,–ասաց պատգամավորը։

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ կաթողիկոսը խոսելը նա ճիշտ է համարում․ «1000 անգամ ասել եմ՝ այո… Հայոց եկեղեցին ասում է՝ նեղյալներին ազատություն, բանտարկվածներին ազատություն, մի աձի մասին էլ, որ այս վիրուսի հետ կապված տարածվել է, ասում է, որ հստակ այս պահի դրությամբ մեղադրանք չկա, փաստեր չունենք, բանտարկել եք եւ վաղը հնարավոր է ուրիշ բան լինի՝ ազատեք, ձեր գործընթացը շարունակեք։ Ես այդպես հասկացա։ Մի հատ այդ մարդկանց հարցրեք՝ իրենք ո՞ւմ են սիրում, ո՞ւմ են հարգում, ինչպիսի՞ տեսակ են սիրում, ԼԳԲՏ տեսակ են սիրո՞ւմ, դա՞ է մեր սերը, դրանց հովանավորում ենք՝ մնացածին քարկոծում ենք։ Չնայած աշխարհի վերջին օրերին այդպես պետք է լինի»։

Ես չեմ խելագարվում շատ հոգևորականների համար, բայց չափի մեջ պետք է մնա մարդ մի քիչ՝ խորհուրդ տվեց Վարդան Ղուկասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․