|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սիրիայի մոտավորպես 2.5 միլիոն ալավիական բնակչությունը փաստացիորեն մնացել է առանց առաջնորդության, և ոչ ոք չի կարող վստահեցնել, թե նրանց հովանավորությունը չի ստանձնի հենց Իրանը։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սիրիայում տեղի ունեցածն ակնհայտ անհաջողություն էր Իրանի համար, սակայն անհնար է պնդել, թե իրանցիները կհաշտվեն այդ հանգամանքի հետ։
Ըստ այդմ, եթե Սիրիայում չհաստատվի համազգային համերաշխություն և շարունակվի քաղաքացիական պատերազմը, չի բացառվում, որ լիբանանյան «Հիզբալլահի» օրինակով Իրանի հովանու ներքո կստեղծվի ալավիական տարածքները վերահսկող նմանօրինակ արբանյակ կազմակերպություն, որը կարող է շատ արդյունավետ գործել, քանի որ իրանցիներն ունեն նման կառույցներ ստեղծելու և կառավարելու զգալի և հաջող փորձ»։