Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Աբովյանում կատարված գործողություններին:
«Առողջապահության նախարարությունը տղամարդկություն ունեցավ ու ընդունեց իր մեղքը, բայց ես նստած Հանրային հեռուստաընկերության ալիքն էի նայում ու մեկ էլ տեսնում եմ, որ Մհեր Բիշարյանը և Աբովյանի դիահերձարանի գլխավոր բժիշկը ասում են, որ այս մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, և խնդիր է եղել միայն այդ անփույթ շարվածքը:
Ես զգուշացրել էի, որ լռեք ու վեր ընկեք տեղներդ, գոնե տղամարդկություն ունեցեք ու ասեք, որ թերացել ենք, իսկ դուք հարցազրույց եք տալիս, որ այդ պայմանները նորմա՞լ են»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Նա նաև նշեց, որ նախկինում հորդորել է Մհեր Բիշարյանին՝ աշխատանքից ազատման դիմում գրել, իսկ հիմա պահանջում է:
«Ես չեմ հորդորելու ես պահանջելու եմ, որ նա հրաժարական տա, դատի եմ տալու, որ նրան կալանավորեն իր արածների համար: Ձեզ խելոք պահեք, թե չէ կհրապարակեմ նաև այն հոլովակը, թե ոնց եք բեռնաթափում մարմինները՝ ոչ թե իջեցնում, այլ բեռնաթափում»,- նշեց նա:
Անհետ կորած զինծառայողի հարազատը նշեց, որ հրապարակելու է հոլովակներ, որոնց պատասխանը պաշտոնյաները չեն կարողանալու տալ:
«Ես կհրապարակեմ հոլովակ, որում ամեն ինչ պարզ երևում է, և տեսնեմ՝ ինչ պատասխան եք տալու։ Ու հանկարծ մեկը չշփոթի, որ իմ դրած նյութի տակ գրի՝ սուտ է, բայց նկարել ենք մենք՝ ծնողներով, ու տեսել ենք ամեն ինչ մեր աչքերով, հանկարծ մեկը չփորձվի ասել, որ սուտ է»,- ասաց Արսեն Ղուկասյանը: