կարևոր
673 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-18 17:37
Հասարակություն

Քաղաքական պատվերը չանելու համար ազատեցին Աբազյանին, նա միակն էր, ով մեզ ընդունում էր․ անհետ կորածի հարազատ

Քաղաքական պատվերը չանելու համար ազատեցին Աբազյանին, նա միակն էր, ով մեզ ընդունում էր․ անհետ կորածի հարազատ

Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի կողմից գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարազատները։ Նրանք բարձրաձայնել են իրենց մտահոգությունն այն կապակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է Արմեն Աբազյանը։

Հարազատների համոզմամբ՝ հենց Աբազյանն էր ակտիվորեն զբաղվում գերեվարվածների և անհետ կորածների հարցերով, ուստի նրանք անհանգստացած են, թե արդյոք նորանշանակ պաշտոնյան կշարունակի նույն հետևողականությամբ աջակցել իրենց հարազատների վերադարձին։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում իշխանություններին՝ բացատրել տեղի ունեցածի պատճառները և վստահեցնել, որ գերիների և անհետ կորածների խնդիրը շարունակելու է մնալ պետական ուշադրության կենտրոնում։

Մանրամասն՝ տեսանյութում։