Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև ակցիա է․ մասնակիցներն իրենց բողոքի ձայնով ՄԱԿ-ի ուշադրությունն են հրավիրում՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի խնդրին։ Ներկաները պահանջում են ՄԱԿ-ից՝ հրատապ միջամտություն՝ հայ գերիների ազատ արձակման համար և կոչ անում վերանայել՝ COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։
Ընթացող բողոքի ակցիային մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողներն ու խնդրով մտահոգ արցախցիներ, ՀՀ քաղաքացիներ։
«Անհետ կորածների ընտանիքներին ստելով, խաբելով, բերաններ փակելու համար ԴՆԹ-ներ են տվել։ Բայց մեր որոնողական աշխատանքների ընթացքում մեր քիթը մտցրեցիքն այնտեղ, որտեղ դրա իրավունքը չունեինք ու փաստերով համոզվեցինք, իմացաք, որ ԴՆԹ-ների հարցում ստել են»,- ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Արցախյան երրորդ պատերազմում անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Նա նշեց, որ Արմավիրում մի ԴՆԹ հակընկնումը տալիս են 6 տարբեր ընտանիքների, մի ծնողի տվել են 3 ոտք։
«Քանի որ պետությունն անհետ կորածների ցուցակներից հեռացրել է ԴՆԹ ունեցողների երեխաների անունները, բայց ամեն դեպքում մենք պահանջում ենք, պարտադրում ենք երեխաների անունը լինի անհետ կործաների ցուցակների մեջ ու դրանից հետո պարտադրելու ենք՝ մեր երեխաներին ողջ ու առողջ վերադարձնել։
Իրենք պարտավոր են մեր երեխաներին տալ ողջ ու առողջ»,- ասաց տիկին Անահիտը։
Նա նշեց, որ 10 օրը մեկ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ են հանդիպում, սակայն միշտ նույն պատասխանն են ստանում՝ «10-15 օրից նորություն կունենանք»։