Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ապահովելու ենք ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և աշխատելու ենք բեռնաթափել Երևանի ճանապարհները. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ այսօր, «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսավոր միջոցառմանը:
Հակոբյանն իր խոսքում շեշտեց՝ համաչափ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ բարձրակարգ ու անցանելի ճանապարհներ։
«Անհրաժեշտ է այս պահին կասեցնել խոշորացման ծրագիրը եւ վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների դրական եւ բացասական կողմերը։ Զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար նախատեսվում է պետական աջակցություն՝ հարկային արտոնությունների, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի, սուբսիդիաների եւ հարկերի վերադարձի մեխանիզմների տեսքով։ Մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին»,-նշեց Հակոբյանը:
Ըստ նրա՝ երկրի տնտեսական ներուժը հիմնականում կենտրոնացվել է Երեւանում եւ մի քանի այլ մարզերում, ինչի հետեւանքով առաջացել է կենսամակարդակի խիստ տարբերություններ: Հաշվի առնելով այս հանգամանքը, Հակոբյանն անհրաժեշտ է համարում՝ առավել մեծ ուշադրություն դարձնել մարզերի համաչափ զարգացմանը, իսկ մայրաքաղաքի պարագայում առաջնահերթ լուծել երկու հարց՝ Երեւանը դարձնել հարմարավետ՝ բնակիչների, եւ գրավիչ՝ տուրիստների համար:
«Մենք հետամուտ ենք լինելու տրանսպորտային հասանելիությունը եւ համակարգի որակը բարձրացնելու գործին, ապահովելու ենք ՀՀ բոլոր համայքների տրանսպորտային հասանելիությունը, Երեւանի ճանապարհների բեռնաթափման համար մշակելու ենք Հայաստանի միջքաղաքային եւ Երեւանի տրանսպորտային նոր սխեմա, ինչպես նաեւ կպատրաստենք էլեկտրոնային քարտեզ, ըստ որի, էականորեն կբարելավվի գործող ցանցը»,-ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: