«Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«նիկոլիզմ=պանթյուրքիզմ
Հայրենիք է ոչնչացնում նիկոլավիրուսը:
Եթե թուրքի ճանապարհ բացող վիժվածքը չհեռացվի իշխանությունից և չկանգնի դատարանի առաջ, հայը նորից ցեղասպանվելու է իր բնօրրանում:
ադրբեջանական զինված ուժերը գերի են վերցրել մեր զինծառայողներին, մեր տարածքում, Գեղարքունիքի սահմանին։ Թշնամին մեր հողերն է անարգել զավթում, բանակը ամորֆ վիճակում է, գյուղացիներն ու կամավորականները զինաթափված` վիժվածքի հանձնարարականով։ Ավելին` թուրքի կամակատարը հայտարարում է, որ մեր զինծառայողները գերեվարված չեն, պարզապես առևանգված են։ Եվ սա դեռ բավական չէ, այս իրավիճակի համար մեղադրում են ՀԱՊԿ-ին: Սա հստակ պլանավորված գործընթաց է, համաձայն որի թուրքի ծառան շտապում է.
1. Մինչև հունիսի 20-ը հասցնել սահմանազատման անվան տակ, Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածները հանձնել թշնամուն
2. Հայաստանը դարձնել ռուս-թուրքական ռազմական բախման կիզակետ
3. Ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթ:
Չի´ կարելի է սպասել մինչև հունիսի 20-ը»: