կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 02:06
Արցախ

Հերթական պլանային դիտարկումը

Հերթական պլանային դիտարկումը
Այսօր, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ:


Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետը, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել հեռվից: