կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-02 02:37
Արցախ

Հերթական դիտարկումը

Հերթական դիտարկումը

Այսօր ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  (ԳՆԱՆ) Անջեյ Կասպրշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված են եղել ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):


Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):


Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների  ներկայացուցիչները: