կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 17:08
Քաղաքական

Նիկոլը թող հանձնի Սյունիքն ու Գեղարքունիքը, մենակ թե ռուսների ոտը կտրվի էստեղից. նիկոլիզմ «աղանդի» հետևորդ

Նիկոլը թող հանձնի Սյունիքն ու Գեղարքունիքը, մենակ թե ռուսների ոտը կտրվի էստեղից. նիկոլիզմ «աղանդի» հետևորդ
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
«Փողոցում ինձ հանդիպում է 60-70 տարեկանի միջակայքում մի տղամարդ ու հարցնում․ «Դու մեր Նիկոլին քննադատում ես։ Ումի՞ց ես փող ստանում»։ Պատասխանում եմ հարցով․ «Պետք է անպայման ինչ-որ մեկից փող ստանա՞լ հայ լինելու համար։ Դուք Ձեր քաղաքական հայացքների համար փող եք ստանո՞ւմ»։ 
Արձագանքում է․ «Հայաստանում կա երկու բևեռ՝ Նիկոլական ու Քոչարյանական։ Չեմ հավատում, թե երկու կողմից ակտիվ խոսողները փող չեն ստանում։ Դրանք իրար թշնամիներ են։ Ինձ համար Նիկոլին դեմ խոսողն ավելի վատ թշնամի է, քան թուրքը։ Հիմա էլի կասես, թե Նիկոլը գործարքի գնաց թշնամու հետ։ Լավ է արել, թող հանձնի թեկուզ Սյունիքն ու Գեղարքունիքը, մենակ թե ռուսների ոտը կտրվի էստեղից, մենակ թե կոռուպցիա չլինի, մենակ թե նախկիններն էլ հանկարծ հետ չգան։ Ես կարող եմ քեզ մաթեմատիկական բանաձևով ապացուցել, որ Նիկոլը իսկական փրկիչ է մեզ համար․․․»։
 
Ընդհատում եմ ոգևորված տղամարդուն ու առաջարկում սառը ջուր խմել, նստել ծառի ստվերում։ Զարմացած նայում է ինձ, բայց ես անիմաստ եմ համարում այդպիսի մարդկանց հետ զրույցի մեջ մտնել ու հեռանում եմ։
 
Գերմանացի լրագրող և հետազոտող Յան-Վերներ Մյուլլերն ասում է, որ պապուլիստներն իրենց իշխանությունը պահելու համար հանրությանը ցասում են մատակարարում, իրենք՝ պոպուլիստներն էլ ցասումով ու ատելությամբ լի մարդիկ են։
 
Հատուկ կենտրոններ են աշխատում մեր հանրության հետ՝ մարդկանց ներարկելով թշնամանքի ու անհանդուրժողականության հսկայական չափաբաժին։ Սա կարող է պայթել ու նաև բումերանգի էֆեկտ ունենալ, հաշվի առեք»։