|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով.
«Փաշինյանին՝ բավական է խայտառակեք հայ ժողովրդին: Բավական է սեփական մեղքը բարդեք մյուսների վրա: Բավական է Ձեր ֆեյսբուքային դեմագոգիայով արժեզրկեք Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքի հայերին:
Ցավոք, Ձեր կառավարման տարիները ցույց տվեցին Ձեր լիակատար անգործունակությունը և երկիրն արդյունավետորեն կառավարելու անկարողությունը, առավել ևս՝ գերագույն հրամանատար լինելը: Եվ արդյունքում այսօր մենք ունենք այն, ինչ ունենք՝ վաղնջական հայկական հողերի և սրբատեղիների կորուստ:
Պարո՛ն Փաշինյան, Դուք, հավանորեն, չեք հասկացել, թե ինչ փաստաթուղթ եք ստորագրել, փաստաթուղթ, որում որևէ հիշատակում չկա Արցախի կարգավիճակի և այնտեղ բնակվող հայերի անվտանգության մասին: Նաև չեք հասկանում, թե ուր եք տանում Հայաստանը և մեր ժողովրդին: Ժողովուրդ, որն այսօր համաձայն չէ Ձեզ հետ և հրապարակ է դուրս եկել, բայց Դուք այժմ այնտեղ չեք: Ձեր փոխարեն ուժայիններն են ու ձերբակալություններ:
Ժողովրդին հարկավոր չեն Ձեր հեքիաթները, թե Շուշին հանձնել են, որովհետև Ծառուկյանը կամ ինչ-որ մեկը ինչ-որ բան այնպես չարեց: Գլխավոր հրամանատարը Ծառուկյանը չէ, այլ Դուք: Վարչապետը Ծառուկյանը չէ, այլ Դուք: Եվ այդ պատճառով առաջին հերթին Ձեզնից են հարցնելու:
Կա՛նգ առեք: Դադարեցրե՛ք ձերբակալություններն ու մարդկանց վախեցնելը, ուժային կառույցներին ձեր ժողովրդի վրա ուղարկելը:
Ժողովուրդը Ձեզնից՝ որպես երկրի ղեկավար, այլ բան է սպասում: Որտե՞ղ է տնտեսության զարգացման Ձեր ծրագիրը: Ինչպե՞ս են ապրելու այն ընտանիքները, որոնց հայրերն ու որդիները հերոսաբար զոհվեցին, իսկ իրենք ապրուստի միջոց չունեն: Ինչպե՞ս և ինչի՞ հաշվին են ապրելու պատերազմից վերադարձած երիտասարդները, որոնք ամբողջ կյանքում հաշմանդամ են մնալու: Որտե՞ղ և ինչպ՞ս են ապրելու Արցախից տարհանված ու փախստական մեր հայրենակիցները: Ինչպե՞ս են մարդիկ պայքարելու կորոնավիրուսի դեմ, երբ 5 մարդուց կազմված ընտանիքը հիվանդացել է, իսկ դեղերի գումար չունի նույնիսկ մեկի համար:
Որտե՞ղ է Ձեր համակարգային ծրագիրը գործարարության համար: Որտե՞ղ է հստակ ծրագիրը Սփյուռքի ներկայացուցիչների համար, որոնք սրտի կանչով ամեն ինչ անում են պատմական Հայրենիքի համար:
Դուք ունե՞ք հասարակության այս հարցերի պատասխանները: Եթե՝ ոչ, ապա մի խայտառակվեք ու բոլոր հայերին էլ մի՛ խայտառակեք Ձեր անմիտ արդարացումներով ու հայ ժողովրդի ոգու ուժին, պատվին ու անձնվիրությանը անհամապատասխանությամբ»: