կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 11:07
Աշխարհ

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերը խափանելու համար

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերը խափանելու  համար

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կներկայացնի զենքի տենդերի խափանման պատճառով, որին մասնակցում էր ռուսաստանյան ORSIS ընկերությունը (ներառված է «Պրոմտեխնոլոգիաներ» խմբում). ասվում է փաստաթղթում, որի պատճենը  ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության տրամադրության տակ է:

Ըստ գործակալության՝ մայիսին ՀՀ ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ  մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկա ձեռք բերելու մրցույթ էր հայտարարել: Պայմաններին բավարարել էր ռուսաստանյան ORSIS-ը, որի տարիներ շարունակ Հայաստանին զենք, փամփուշտներ և օպտկական սարքեր է մատակարարել: Շուտով հայտնի է դարձել, որ տենդերը առանց բացատրության փակվել է: Օգոստոսին ORSIS-ը դիմել է վերաքննիչ դատարան և ՀՀ-ում իր շահերի պաշտպան իրավաբանին, ինչի արդյունքում հայց է ներկայացվել:

Գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝  նոտան արդեն ԱԳՆ-ում է և առաջիկայում դիվանագիտական ուղիներով կփոխանցվի հայկական կողմին։ Նոտայում, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցեւի կողմից և հասցեագրվել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նշված է, որ տենդերին ORSIS-ի մասնակցության հայտը «առանց ծանրակշիռ հիմքերի մերժվել է», իսկ ընկերությունը «չհիմնավորված կերպով ներառվել է» Հայաստանի զինված ուժերի «անբարեխիղճ մատակարարների ցուցակում»։

Միևնույն ժամանակ փաստաթղթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը «անիրավաչափ ձևով դիմել է բանկ՝ պահանջելով վճարել տենդերին մասնակցության բանկային երաշխիք», չնայած, ըստ օրենքի, ընկերությունը պետք է վճարեր նման փոխհատուցում, եթե շահեր տենդերը և ինքը հրաժարվեր պայմանագիրը ստորագրելուց։

«Խնդրում եմ Ձեզ՝ դիտարկել ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ցուցումներ տալ դրա կարգավորմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին»,- նշված է փաստաթղթում։

 

Yerkir.am-ը առաջիկայում կներկայացնի նաև ՀՀ ՊՆ տեսակետը տենդերի դադարեցման վերաբերյալ: