Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրդական Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերի (YPG) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նվազագույնը 22 թուրք զինվոր ոչնչացվել է Հյուսիսային և Հարավային Քուրդիստանում իրականացված պարտիզանական գործողությունների ընթացքում. հայտնում է Fırat գործակալությունը։
Նշենք, որ քրդերը Հյուսիսային Քուրդիստան ասելով նկատի ունեն Թուրքիայի հարավ-արևելյան շրջանները՝ այսինքն Արևմտյան Հայաստանը, իսկ հարավայինը Իրաքի հյուսիսում ձևավորված քրդական ինքնավար պետությունն է։
Ըստ հաղորդագրության՝ Իրաքյան Քուրդիստանի Հաֆթանին շրջանում տեղի ունեցած գործողությունների ընթացքում ոչնչացվել է 14 թուրք զինվոր։
Երկուշաբթի Հաքուրքում գտնվող Քորադին բլրի վրա տեղակայված թուրքական զինվորները ենթարկվեցին հարձակման, որտեղ գտնվում էր նաև նրանց շտաբերից մեկը։ Այդ ժամանակ սպանվել է 4 թուրք։
Նույն օրը թուրքական զորքերը փորձել են առաջ շարժվել, սակայն պատասխան գործողության ընթացքում տվեցին ևս երեք կորուստ։
Հիշեցնենք, որ Թուրքիան հունիսի 14-15-ից Իրաքյան Քուրդիստանում սկսել էր «Ճանկ-վագր» և «Ճանկ-արծիվ» ռազմական գործողությունը, որը խիստ քննադատության արժանացավ ինչպես Իրաքի, այնպես էլ արաբական պետությունների կողմից։