Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիները Սյունիքում երկու օր առաջ դարձյալ ընդլայնվել են և մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը մամուլի ասուլիսում։
Նա նշեց, որ իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված։
«Ես կարծում եմ, որ մի քիչ էլ այսպես գնա՝ սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մի քանի մետրի վրա տեղաբաշխված են Ադրբեջանի զինված ուժերը։ Իշխանությունները արդեն իսկ կորցնում են վերահսկողոթյունը, և բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել։ Եվ, իմ տեղեկություններով, իրենք հիմա չգիտեն՝ ինչ անել, որովհետև պահը, որ կարելի էր ուժով լուծել հարցը, բաց են թողել, բանակցությունն էլ՝ դե, իրենք ո՞նց կարող են ինչ-որ բանի մասին բանակցել»,-ասաց Վահե Հակոբյանը։
Նա շարունակեց պնդել, որ այնտեղ 1000-ից ավելի ադրբեջանական զինծառայող է տեղաբաշխված։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ երբ Արցախը հանձնեցին, իշխանական քարոզչամեքենան սկսեց հիմնավորել, որ Քյալբաջարը, Լաչինը մերը չեն, իսկ երբ ադրբեջանցիները մտան Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ, սկսեցին հիմնավորել, որ ՀՀ տարածքներն էլ են ադրբեջանական։
«Իրենց ապաշնորհությունը, դավաճանությունը, անկարողությունը հիմնավորելու, և իրենց իշխանությունը պահելու համար սկսում են ասել, որ հայկական տարածքները պատկանում են թուրքերին»,-նշեց նա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ գործող քաղաքական թիմի կարկառուն դեմքերից մեկը մի «հանճարեղ» հայտարարություն է արել՝ «բանակը հո ամայի տարածքները պաշտպանելու համար չէ՞, բանակը մեր ժողովրդին պաշտպանելու համար է»։
«Սա իսկապես «տիեզերական» չգիտեմինչ է․ այդպես մտածող մարդը ոչ թե պատգամավոր չի կարող լինել, այդպես մտածող մարդը ուղղակի Հայաստանում ապրելու իրավունք չպետք է ունենա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․