կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 11:42
Քաղաքական

Հատուկ եկել են՝ մի քանի հոգու տանելու. իջան, վազեցին դեպի Լևոն Քոչարյանն ու տարան. Վահե Հակոբյան

Հատուկ եկել են՝ մի քանի հոգու տանելու. իջան, վազեցին դեպի Լևոն Քոչարյանն ու տարան. Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ ոստիկանները թիրախային են հարձակվել Լևոն Քոչարյանի վրա և նրան բերման ենթարկել։

«Իմ երկու օգնականին էլ են բերման ենթարկել։ Մենք պարզապես քայլում էինք, դրանից առաջ վերևում փողոց էինք փակել (Քոչար-Փափազյան խաչմերում), մի ժամից ավելի փակ պահեցինք, ոստիկանները չեկան։ Իրենք հատուկ եկան մի քանի հոգու տանելու, չեն զգուշացրել, թե մայթով քայլեք։ Պարզապես իջան, գտան ու վազեցին դեպի Լևոն Քոչարյանը։ Ովքեր փորձեցին իրենց պահել, նրանց էլ տարան», - ասաց Վահե Հակոբյանը։