Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը Օսմանյան կայսրության նախկին հողերի վրա և Ղրիմը համարում նախկին տարածք: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր տնօրինության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը՝ «Ռոյ TV» ինտերնետային ալիքի եթերում. հաղորդում է PolitNavigator-ի թղթակիցը:
«Թուրքիան Զելենսկիի կառավարության հետ պաշտոնական մակարդակում բանակցություններ է վարում հենց Նովոռոսիայի խնդրի և Ղրիմի խնդրի շուրջ: Ավելին՝ Թուրքիան Ղրիմի մասին խոսում է կարծես չեզոք՝ չճանաչելով այն որպես ռուսական, բայց, միևնույն ժամանակ, չի խոստանում այն վերադարձնել Ուկրաինային: Այսինքն՝ նա խաղում է իր սեփական խաղը:
Թուրքիայի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերում գրված է, որ Ղրիմը Օսմանյան կայսրության նախկին տարածքն է: Այնպես որ՝ մենք տեսնում ենք, որ նա չի բավարարվի միայն Ղարաբաղով: Եվ միաժամանակ, պետական մակարդակով, նրանք Ուկրաինայի հետ աշխատում են ինչպես Ղրիմում, այնպես էլ Դոնբասում:
Եվ ահա հաղորդագրությունը. ես դա չգտա պաշտոնական լրատվամիջոցներում, բայց սոցիալական ցանցերում բավականին շատ հաղորդագրություններ կան մինչև տարեվերջ քսան անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ, որոնք հաջողությամբ գործել են Ղարաբաղում», - ասել է Իվաշովը: