Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունվարի 11-ին, ժամը 17:21-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 34-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի 01 UX 077 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ) ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 1961 թ. ծնված Ի. Հ.-ը, 2014 թ. ծնված Ե. Թ.-ը, 1992 թ. ծնված Ա. և 1957 թ. ծնված Ա. Ա.-երը տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: