կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-22 17:16
Քաղաքական

Նախիջևանի հատվածում ադրբեջանցիները մաքսային տերմինալ են կառուցել․ Վահե Հակոբյան

Մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ թվով 600 մարդ, Կապան գալու համար 150 կմ պետք է անցնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Անդրադառնալով Երևան-Կապան թռիչքների չեղարկմանը՝ նա նշեց, որ դա ավագանու ընտրություններում իշխող ուժի նախընտրական «փուչիկ ու օդ» խոստումներից էր։

«Դրանով նորից թոզ էին ուզում փչել ժողովրդի աչքերին»,- ասաց Հակոբյանը։

«Իրենք էլ եկան, ասացին իրենց ոճի մեջ՝ պոպուլիզմ, սուտ ու կեղծիք։ Ասացին՝ բացում ենք, Կապանում հերթական անգամ կերան թարս ապտակ ու գնացին։ Բնական է՝ նախաձեռնողը հրաժարվեց, որովհետև ադրբեջանական զինուժը 100-ից 150 մետր հեռավորության վրա է, ու այնտեղ վայրէ՞ջք կատարի ինքնաթիռը, անհնար է», - ավելացրեց  պատգամավորը։

Վահե Հակոբյանը նաև նշեց, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանցիները մաքսային տերմինալ են կառուցել, և նրանց ակտիվությունը իրավունք է տալիս մտածելու, որ փորձելու են Անգեղակոթ-Շաղատ հատվածով ստանալ ճանապարհ։

Մանրամասն՝ տեսանյութում։