կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 15:28
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոշիկի, հագուստի, կահույքի արտադրություն․ հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ոլորտներն ընդլայնվել են

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրում ՀՀ կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ հավելումներ կատարեց՝ հայտնում է Yerkir.am-ը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ փոփոխությունների արդյունքում ծրագրից օգտվելու իրավունք կստանա լրացուցիչ 36 000 մարդ, ծրագրի բյուջեն կավելանա 2 մլրդ դրամով:

Ցանկում ավելացել են հետևյալ ոլորտների աշխատողները,

․ հագուստի արտադրություն,

․ կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն,

․ կահույքի արտադրություն,

․ թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում,

․ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում,

․ օդային տրանսպորտի գործունեություն,

․ կինոթատրոնների գործունեություն,

․ լուսանկարչության բնագավառում գործունեություն,

․ ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ,

․ կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում,

․ ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն,

․ լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,

․ պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն)։

Ծրագրի շահառուները կարող են փոխհատուցման համար դիմել մինչև մայիսի 5-ը:

Մանրամասն՝ տեսանյութում․