|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Աբանոտուբանի շրջանում, կռիվ է սկսվել տեղի երիտասարդների միջև: Ըստ հաղորդագրությունների՝ հակամարտությունը ծագել է ադրբեջանական և քրդական ծագում ունեցող երիտասարդների միջև. գրում է ադրբեջանական «Զերկալո» հրատարակությունը:
Ըստ աղբյուրի՝ միջադեպի արդյունքում մահացել է 32-ամյա ադրբեջանցի: Կան վիրավորներ: Դեպքի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Ավելի վաղ EADaily-ն հաղորդել էր, որ Քվեմո Քարթլիի ադրբեջանաբնակ շրջանում գտնվող Դմանիս քաղաքում (Վրաստան) մայիսի 16-ին տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք տեղի ադրբեջանցիների և տեղի վրացիների միջև, երկու կողմերից էլ կային մի քանի տասնյակ վիրավորներ: