|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ՌԴ Վոլգոգրադ քաղաքի «Բարիտոն» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել` 10 հոգու մասնակցությամբ: Արդյունքում` 1 մարդ մահացել է: Այդ մասին հայտնում է Блокнот Волгоград-ը:
Նշվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել միջազգային կոնֆլիկտի հողի վրա: Զոհի վրա կրակ է բացել «Բարիտոն»-ի սեփականատերը:
Միևնույն ժամանակ, ադրբեջանական АПА-ի ռուսական գրասենյակը հայտնում է, որ սրճարանի սեփականատերը հայ է, իսկ սպանվածը ազգությամբ ադրբեջանցի` 24-ամյա Էդուարդ Նաբիօղլուն է: Ընկերները փորձել են նրան մեքենայով հասցնել հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել:
Կատարվածի փաստով քրեական գործ է հարուցված: