|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փարիզում թուրք երիտասարդների` ահաբեկչության դեմ ուղղված բողոքի ակցիան ավարտվել է Քրդական բանվորական կուսակցության կողմնակիցների հետ ծեծկռտուքով: Քաղաքի ոստիկանությունը կարգուկանոնը վերահաստատելու համար արցունքաբեր գազ է կիրառել:
Փարիզի ոստիկանության տվյալներով` այսօր Բաստիլի հրապարակում մոտ 150 մարդ արտոնված ցույց է անցկացրել: Թուրք երիտասարդներն ահաբեկչության դեմ պայքարի կոչեր են արել, հարձակումների հիմնական թիրախը եղել է ՔԲԿ-ն: Խաղաղ ցույցն ավարտվել է` ՔԲԿ-ի կողմնակիցների հայտնվելով: Ծեծկռտուքի արդյունքում վնասվել է փողոցի ծածկը, նաեւ կոտրվել մոտակա ավտոբուսի կանգառը:
Ցույցի կազմակերպիչները հայտնում են տասնյակ վիրավորների մասին, սակայն ոստիկանությունն այդ փաստը չի հաստատում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: