|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մի քանի մարդ վիրավորվել է երեկ Դմանիսում (Քվեմո Քարթլի շրջան) զանգվածային ծեծկռտուքի ժամանակ: Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը:
Ծեծկռտուքին մասնակցել է շուրջ երեք տասնյակ մարդ, որոնցից շատերը զինված են եղել բեյսբոլի դագանակներով, փայտերով ու մահակներով: Ենթադրաբար, ծեծկռտուքին նախորդել է վիճաբանությունը Դմանիսի բնակիչների՝ էկոհմիգրանտների ու Սվանեթիի էթնիկ ադրբեջանցիների միջև:
Իրավիճակն ավելի է վատացել երեկոյան: Առևտրի օբյեկտը, որի մոտ սկսվել է ծեծկռտուքը, թալանվել է:
Ըստ «Մթավարի»-ի՝ առճակատումը շարունակվում է՝ չնայած «պարետային ժամի» սկսվելուն: Դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանության մեքենաները:
Դմանիսում տեղի ունեցածի մանրամասները հետաքննվում են: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից մինչ այժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել: