Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրում է․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ի գիշերն ավարտված արցախյան պատերազմից հետո Հայաստանի Կառավարությունը ստանձնեց՝ ինչպես վիրավոր զինվորների, այնպես էլ՝ արցախահայության տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը միտված ծրագրեր։
Գործադիր մարմնի նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ իրականացնելու է այս մասով ստանձնած պարտավորությունները։
Եվ այսպես՝ 2021 թվականի փետրվարի 8-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը
Երկու ամիս անց՝ մայիսին, պարզվել էր, որ սոցիալական աջակցությունից օգտվելու դիմում ներկայացրած զինծառայողների թիվն ավելացել է, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը, ուստի առաջացել է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։
Այս լրացուցիչ ֆինանսական միջոցները գործադիրը ոչ թե հատկացրել է Կառավարության պահուստային ֆոնդից կամ պետբյուջեից, այլ՝ Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման համար նախատեսած վեցամսյա սոցիալական աջակցության ծրագրից։
Այդ ծրագրի համար նախատեսված 210 միլիոն դրամը Կառավարությունը կտրամադրի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 420 զինծառայողի սոցիալական աջակցության տրամադրմանը։
Ստացվում է՝ Կառավարությունը փետրվար ամսին ընդունել է մի որոշում, որի ճշգրիտ ֆինանսական հաշվարկները կա՛մ չի ունեցել, կա՛մ չունենալով հանդերձ՝ ընդունել է՝ լուծելով ընդամենը PR-ի հարց, արդյունքում՝ որոշումն ընդունելուց երկու ամիս անց փող հայթայթելու համար արցախահայության համար հաստատած ծրագրի փողն է կրճատում։