կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 14:57
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2018-ից հետո ունենք ինֆորմացիա հայթայթելու շատ ավելի մեծ դժվարություն․ Արմինե Օհանյան

2018-ի իշխանափոխությունից հետո բոլոր առումներով մեր աշխատանքը շատ բարդացել է՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ «Հայաստանի ժուռնալիստների միության» կազմակերպած՝ «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Նա արձանագրեց, որ ազատ արտահայտվելու հնարավորություն ունեցել են միշտ՝ «Հրապարակի»  հիմնադրումից ի վեր 10 տարիներին։ Մինչդեռ 2018-ից ունեն ինֆորմացիա հայթայթելու շատ ավելի մեծ դժվարություն, քան նախկինում։

«Թափանցիկությանը կողմ չեն և հնարավոր բոլոր մեթոդները կիրառում են, որ խանգարեն մեր աշխատանքը։ Եթե անգամ տեղեկլատվությունը ունենում ենք և ընդամենը պետք է մի փոքրիկ հաստատում ստանալ, պետական մարմինները կարող են անամոթաբար ստել՝ ճշմարտությունը հերքելով»,-ասաց Արմինե Օհանյանը։

Նա նաև ահազանգեց, որ հեղափոխությունից հետո իրենց դեմ, հատկապես սոցցանցերում, սկսվել են հարձակումները․ «Մենք դեռ այն ժամանակ հույս ունեինք, որ դա կարճ կյանք կունենա և որոշ ժամանակ հետո ամեն ինչ բնականոն հուն կմտի և մարդիկ կհասկանան, որ չի կարելի դրանցով կառավարել լրատվամիջոցների աշխատանքը։ Բայց պարզվեց՝ մենք շատ լավատես էինք»։

Նա հիշեցրեց, որ առաջին արշավը «Հրապարակի» դեմ «Ո՛չ «Հրապարակին»» ֆեյսբուքյան արշավն էր, որը ղեկավարվում էր «Քաղաքացիական պայմանագրի» որոշ անդամների կողմից։ Ի դեպ, դրանցից մեկը այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։

«Այն ժամանակ իշխանությունները հակադարձում էին, որ դա ժողովրդի հակազդեցությունն է քննադատությանը, բայց մենք զգուշացնում էինք, որ իշխանությունը պետք է դուրս գա ֆեյսբուքից, աշխատի, երկիրը դուրս բերի կառուցողական փուլ և ասում էին՝ այդ արշավները այսօր ձեզ են ծառայում, վաղը ձեր դեմ դուրս կգան, պետք է դա կանխվի։ Բայց, ցավոք սրտի, ինչպես շատ այլ հրացերում, այդ հարցում էլ իշխանությունը չանսաց և այսօր ունենք շատ ավելի խորացող հիվանդություն»,-ասաց Արմինե Օհանյանը։

Ատելության խոսքի դեմ պայքարը օրենսդրական ճանապարհով համակարգելու նախաձեռնությունը, նրա համոզմամբ, խնդիրներ է առաջացնելու միջազգային ասպարեզում, քանի որ այն օրինագիծը, որով դա պատրաստվում են անել, «զրպարտություն» եզրույթի ընդգրկումը մեծացնում է և ֆեյսբուքի ցանացած գրառում, որտեղ կնկատեն ոչ հավաստի տեղեկություն, դիտում են որպես զրպարտություն և սուտ մատնություն․ «Սա շատ վտանգավոր ճանապարհ է և մենք խնդիրներ կունենանք խոսքի ազատության հետ կապված»։

Այնպես որ, լրատվամիջոցի խմբագիրը համաձայն չէ վերջին 2 տարվա պնդումներին, թե երբեք մամուլն այսքան ազատ չի եղել։

Մանրամասն՝ տեսանյութում․