Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելը կձգտի վերացնել իր տեսակետից ամենաանընդունելի իրանցի քաղաքական գործիչներին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթը. հայտնում է Israel Hayom-ը։
Վարչապետի խոսքով՝ Իսրայելը մտադիր է պահպանել գործողությունների ազատությունը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված գործողությունների պլանավորման և իրականացման հարցերում։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ Իսրայելը «կապված չի լինի Իրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային որևէ նոր համաձայնագրով»։
Բենեթի խոսքով՝ Իրանն այսօր միջուկային զենքի մշակման «ամենաառաջադեմ փուլում է»։
«Մենք դժվար ժամանակներ ենք ապրում։ Միգուցե վեճեր լինեն մեր լավագույն ընկերների հետ։ Ամեն դեպքում, եթե անգամ գործարքին վերադարձ լինի, Իսրայելը, բնականաբար, գործարքի կողմ չի լինի, և Իսրայելը պարտավոր չի լինի այս գործարքին»,- ասել է նա։
Բենեթն ընդգծել է, որ իրանցիները հրթիռներով շրջափակել են Իսրայել պետությունը, մինչդեռ իրենք էլ անվտանգ պայմաններում նստած են Թեհրանում։ «Այսուհետ իրանական «Քուդս» զորքերի կողմից ուղարկված առանձին ահաբեկիչների հետապնդումն այլեւս իմաստ չունի, անհրաժեշտ է նրանց ուղարկողներին պատասխանատվության ենթարկել»,- ասել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ օրերս արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնվել էին Իսրայելի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ Իրանը չափազանց մոտ է միջուկային զենքի ստեղծմանը։ Հաղորդվել է, որ Իսրայելն իրեն իրավունք է վերապահել ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ։