Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ վերացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները: Նա Սպիտակ տանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն դադարեցրել է հոկտեմբերի 9-ին սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, և հանձնարարել է նախարարությանը՝ վերացնել հոկտեմբերի 14-ին սահմանված պատժամիջոցները, քանի որ Թուրքիան արդեն դադարեցրել է ռազմական գործողությունները. տեղեկացնում է Yeni Şafak կայքը:
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում մնացել է ավելի շատ, քան պետք էր: «Թողեք, որ այդ արյունոտ հողերում ուրիշները պատերազմեն»,- հավելել է նա:
«ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին ուղղված «միջամտող» քաղաքանությունն արդեն թողել է անցյալում: Մերձավոր Արևելքում պատերազմների համար 8 տրիլիոն դոլար ենք ծախսել, սակայն այս բոլոր ջանքերից հետո նույնիսկ Մերձավոր Արևելքն անվտանգ վայր չէ»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Էրդողանի հետ լավ հարաբերություններ ունենք: Իր երկիրը սիրող առաաջնորդ է: Երկրի համար ճիշտ բան է արել: Մոտակա ժամանակներում հանդիպելու ենք նրա հետ»,- ասել է Թրամփը: