Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանը մերժված է և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, և՛ ամենուր, իր ամբողջ հենարանը Ոստիկանությունն է, այս ոստիկանները մեղք են, հլա նայեք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հարապարակից մեկնարկած Դիմադրության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Խոսելով Նիդերլանդներում Փաշինյանին բողոքի ակցիաներով դիմավորելու մասին՝ նա ասաց, որ խնդիրն նրա մեկնելը չէ Նիդերլանդներ, խնդիրն այն է, որ ինքն այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը։
«Նրա հետ որևէ մեկը ինչ պայմանավորածության հանգի՝ առոչինչ է, որովհետև ինքն այլևս իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությունը․ սա է»,-ասաց նա։
Այս ուղերձով նա նախօրեին դիմել էր նաև ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպաններին․ Փաշինյանը լեգիտիմություն այլևս չունի՝ մերժված է։
Լրագրողը հետաքրքրվեց՝ Փաշինյանի հեռացումից հետո ո՞վ է ձևավորելու ժամանակավոր կառավարություն․ Սաղաթելյանն ասաց, որ կարող անձերից կազմված կառավարությունը կձևավորի Ազգային ժողովը, այնուհետև կլինեն համապետական ընտրություններ։
Մանրամասն՝ տեսանյութում․