Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չի եղել Միքայել Մինասյանի հրապարակած՝ սահմանազատման փաստաթղթի մասին ու այդ մասին տեղեկացել է կառավարության նիստում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա նաև վստահեցրեց, որ Փաշինյանի հիշատակած 2 ժամանոց տեսագրությունը չի տեսել։
«Դուք լսեցինք՝ ինչ ասվեց վիդեոյի մասին, ասվեց, որ դա երկու ժամանոց վիդեոյից մի փոքր հատված է։ Կարող է մյուս հատվածում էլ մեր զինվորներն են իրենց են ստորացնում։ Եթե դրանից հետո մենք էլ իրենց ենք ստորացնում, ուրեմն արդարացված է»,-ասաց Սինանյանը։
Կառավարության անդամը նշեց, որ տեղյակ չէ ինչ փաստաթուղթ է մտադիր ստորագրել Նիկոլ Փաշինյանը, որի մասին նշեց կառավարության նիստում։
Զարեհ Սինանյանը մտավախություն չունի՞, որ 2020թ–ի նոյեմբերին ստորագրված հայտարարության նման անակնկալի առաջ ենք կանգնելու՝ հարցին, նա պատասխանեց, որ աշխարհում ամեն բան հնարավոր է․ «Ես հիմա այս քննարկմանը ծանոթ չէի։ Ես առաջին անգամ եմ լսում, որ որևէ հող կարող է հանձնվել»։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ Նրա խոսքով, այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ ինքը ստորագրելու է այդ փաստաթուղթը, որն ամրագում է, որ դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Մինասյանը ահազանգում է, որ Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։