|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հուլիսի 21֊ին, ժամը 11։00֊ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1) տեղի է ունենալու ՀՅԴ֊ական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի կողմից Սիսակ Գաբրիելյանին ստորացնելու (ձևակերպումը` դատախազության) գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ 2020 թ. դեկտեմբերին, երբ սկսվել էին կապիտուլացիա ստորագրած իշխանության դեմ բողոքի ակցիաները, միջադեպ էր տեղի ունեցել Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև։
Փաշինյանի հայրենավաճառ իշխանությանն ատամներով պաշտպանող նորաթուխ պատգամավորը հարձակվել ու բռունցքներով սկսել էր հարվածել քաղաքացիներին այն բանի համար, որ նրանք համարձակվել էին բողոքի ակցիա իրականացնել Արցախը հանձնած իշխանությունների դեմ:
Միջադեպից հետո Սիսակ Գաբրիելյանը շտապել էր ոստիկանություն և բողոքել, թե իր վրա են հարձակվել, և վնասվածքներ է ստացել:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանն անցնում է հարուցված քրեական գործով, իբր, Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով: