Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է գազի համաձայնագրերի վավերացման հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ կառավարությունը չթաքցներ ԱԺ-ից այդ գործարքը և ներակայացներ քննարկման, ապա այդ ժամանակ էլ ընդդիմությունը չէր կարողանա մեկ տող անգամ փոխել, որովհետև մեծամասնությունը թույլ չէր տա, անգամ` աղաղակող հիմնավորումների դեպքում:
Պատգամավորը հարց է ուղղում. «Ո՞ւմ էր սա ձեռնտու»: Նրա կարծիքով` դա ձեռնտու էր «Գազպրոմ»-ին է եւ Հայաստանի իշխանություններին: Արմեն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը «Գազպրոմ»-ի համար ստեղծել է աննախադեպ բիզնես միջավայր: «Ինչի՞ այդ գործարքի մասին չէիք ասում: Ասում է` բանակցում էինք: Ո՞վ է տեսել նման բանակցություն, որ ոչ թե բանակցությունների վերջում, այլ ընթացքում է գինը բարձրանում: Մենք դեմ ենք նման բանակցողներին, որ մեզ ուզում են միացնել այս ստորացնող բանակցություններին»,- ասաց պատգամավորը` քննադատելով իշխանությունների` ամեն ինչ հետին թվով իրականացնելու քաղաքականությունը, երբ արդեն «գնացքը գնացել է», և ոչինչ հնարավոր չէ փոխել:
«Իշխանությունը պահելու մոլուցքը, երբ ասում են` վատ տեղ է հասցնելու, հիմա տեսնում ենք դրա պտուղները: Սա իշխանությունները պահելու մոլուցք է: Բայց հիշեք` եթե դու ստորացնում ես քո ժողովրդին, ապա դրսում էլ քեզ են ստորացնելու: Բայց` ոչ, կառավարությունն ասում `ուժեղ եմ, հզոր եմ: Հզոր եք` գնացեք, դուրսը հզորություն արեք»,- ասաց պատգամավորը: