|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարության կապակցությամբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մի քանի փաստ է արձանագրել:
«ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան: Ի՞նչ է սա նշանակում: Ավելորդ լարվածությունից խուսափելու համար, զուտ փաստեր շարադրեմ.
1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
2. 44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
4. Հիմա, կարծես, զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:
6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:
Այս պահին դեռ այսքանը», - ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետը: