|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին հորդորել չայցելել Հայաստան, եթե այնտեղ շարունակվի երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիներին ձերբակալելու կամ կալանավորելու պրակտիկան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում։ Այս մասինհայտնում է ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռուբինյանի հետ զրույցում Վալենտինա Մատվիենկոն առանձնահատուկ շեշտադրել է այս հարցը՝ նշելով, որ իրենց մտահոգում են Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրների պահանջով ձերբակալելու փաստերը։
«Եթե այս պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին հորդորել չայցելել Հայաստան»,- դիմելով Ռուբինյանին՝ ասել է Մատվիենկոն։