|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
56-ամյա համընդհանուր զինվորական ծառայություն ունեցող Գերմանիայում այլևս զորակոչ չի լինի: Գերմանիան ցանկանում է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, որն ավելի արդյունավետ կապահովի երկրի անվտանգությունը: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, գերմանական բանակի թվաքանակը կկրճատվի 250.000-ից մինչեւ 158.000-ի։
Կրճատումները, բնականաբար, կտարածվեն պաշտպանության նախարարության բյուջեի վրա, որին առաջիկա 4 տարվա ընթացքում կհատկացվի սովորականից 8 մլրդ եվրո պակաս։
Նախատեսվում է նաև կամավոր ծառայություն, որի ժամկետը կլինի 1 տարուց մինչև 23 ամիս` ըստ զինվորի ցանկության։
Ներկայումս զորակոչը գործում է ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից միայն 4-ում`Հունաստանում, Էստոնիայում, Նորվեգիայում և Թուրքիայում։