Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անձամբ իր դիրքորոշումը չի փոխել: «Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է»,- խորհրդարանում լրագրողներին ասաց նա` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցին: «Ես երկրի ապագայի ու վարչապետի թեկնածուի վերաբերյալ ունեցել եմ և ունեմ հայեցակարգային մատեցումներ»,- շեշտեց Շարմազանովը:
Ըստ նրա` խմբակցությունն արդեն իր դիրքորոշումը հայտնել է` մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա ընտրված վարչապետ, որովհետև պետք չէ թույլ տալ, որ խորանա ճգնաժամը:
«Ես իմ կարծիքին եմ: Այդ կարծիքը բացարձակապես քաղաքական է, որևէ անձնական գնահատական չկա: Աստված տա՝ այն մտահոգությունները, որ ես ունեմ, փարատվեն, և Աստված տա՝ յուրաքանչյուր նոր կառավարություն արդարացնի ժողովրդի հույսերը»,- հավելեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հարցուպատասխանից հետո Շարմազանովը հայտարարել էր, որ Փաշինյանն իրեն չհամոզեց: