|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այսօր հրավիրված ճեպազրույցում, արձագանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք կազմեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և արդյոք հակասություններ չկան ՀՀԿ-ի և Վանեցյանի միջև, ասաց.
«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 3 տարի է, ինչ իրավապահ համակարգն անմիջականորեն ղեկավարվում է պետության ղեկին կանգնած մարդու աշխատակզմի կողմից»։
Հարությունյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանն առաջին փուլում իսկապես հավատացել է, որ նպատակները վեհ են և հավատացել է իրեն հրամցված կեղծ լուրերին, սակայն շատ արագ հասկացել է, որ դրանք ընդամենը մեկ նպատակ են հետապնդում՝ ճնշել ընդդիմախոսներին։