| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 1912 դիտում,
        
            1912 դիտում,  6 ժամ առաջ - 2025-10-31 18:45
            6 ժամ առաջ - 2025-10-31 18:45  
         
                
            Իսրայելի բանակը ծանր հրետանային զենքերով թիրախավորել է Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա և Թուֆֆահ թաղամասերը՝ միևնույն ժամանակ շարունակելով բնակելի շենքերի քանդման գործողություններ իրականացրել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Բացի այդ, Խան Յունիս քաղաքի արևելյան շրջանները հոկտեմբերի 30-ից ի վեր ենթարկվել են ծանր հրետանային հարվածների և իսրայելական ուղղաթիռների կողմից անդադար ռմբակոծման։
Իսրայելական ուժերը նաև հարձակվել են Արևմտյան ափի փախստականների ճամբարների վրա, խուզարկել են տներ և ձերբակալել մի քանի պաղեստինցիների։
Աշ-Շաֆա հիվանդանոցը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա շրջանում իսրայելական բանակի թիրախավորման հետևանքով պաղեստինցի է զոհվել։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության գալուց հետո հանձնել են իսրայելական ուժերի կողմից սպանված ավելի քան 200 պաղեստինցու մարմին։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 68 527-ի, վիրավորվել է 167 395 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։