|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը Ռիո դե Ժանեյրո նահանգում հասել է 765-ի: Առավելապես տուժել է Նովա Ֆրիբուրգու քաղաքը, որտեղ տարերքին զոհ է գնացել 355 մարդ:
Փրկարարները չեն կարողանում հասնել ջրհեղեղված որոշ շրջաններ եւ օգնություն ցույց տալ մարդկանց: Չի օգնում նույնիսկ այն հանգամանքը, որ Բրազիլիայի ղեկավարությունը տարերքի հետեւանքների դեմ պայքարում ներգրավել է նաեւ զորքը:
Ծննդյան տոներից առաջ Ռիո դե Ժանեյրո նահանգում սկսված անձրեւները ջրհեղեղի վերածվեցին այս տարվա հունվարի 10-ին: Շրջանում օրական տեղումները կազմում են մեկ ամսվա նորման: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին ջրհեղեղված շրջաններում դարձյալ տեղատարափ անձրեւներ կլինեն: