կարևոր
1225 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-18 13:46
Աշխարհ

Գազայում իսրայելական հարձակումներից 30-ից ավելի մարդ է զոհվել

Գազայում իսրայելական հարձակումներից 30-ից ավելի մարդ է զոհվել

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 18-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 34 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

11 մարդ զոհվել է, 70-ից ավելին՝ վիրավորվել Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նեթսարիմ օգնության բաշխման կենտրոնի մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին հաստատել է, որ «Գազայի բնակիչներին տեղահանելու ծրագիրը դեռևս ուժի մեջ է»։