| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանի իշխանությունները ծրագրում են մի քանի շաբաթվա ընթացքում բացել ցամաքային սահմանները. հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:
Նախարարի կանխատեսումների համաձայն՝ ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ կավարտվի կորոնավիրուսի երրորդ ալիքը:
«Ցամաքային սահմանների անվտանգ բացումը զբոսաշրջության հիմնական խթաններից է: Ընդհանրապես, պլանավորված է ցամաքային սահմանների բացում, բայց ժամանակի ընթացքում դա պետք է համընկնի երրորդ ալիքի ավարտի հետ: Սա, հավանաբար, առաջիկա մի քանի շաբաթների խնդիր է»,– ասել է Տուրնավան լրագրողներին։
Վրաստանի իշխանությունները փակել են ցամաքային սահմանները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Վրաստան հասնել օդային ճանապարհով: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ համաճարակի պայմաններում ավելի հեշտ է վերահսկել օդային ճանապարհով ժամանող զբոսաշրջիկների առողջությունը, քան ցամաքայինով ժամանողներինը:
Վրաստանը սահմաններ ունի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի (ներառյալ՝ Աբխազիա և Օսիա) հետ: