Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ակտիվորեն աշխատում ենք այն բանի վրա, որպեսզի խիստ միջոցառումների պայմաններում Վրաստանը լինի այն առաջին երկրներից, որը կվերադարձնի զբոսաշրջիկներին, զբոսաշրջային ոլորտի հետ հանդիպմանը հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան. այս մասին գրում է «Սպուտնիկ-Գրուզիա»-ն, հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ համավարակի արդյունքում Վրաստանում զբոսաշրջային ոլորտը ամենաշատն է տուժել։ Արդեն մարտին եկամուտները նվազել են 70%-ով՝ ի համեմատ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի շատ խիստ սահմանափակումների ներդրման պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան անվտանգ լինի եւ առաջիններից մեկը բացվի արտասահմանյան զբոսաշրջիկների համար։ Անկասկած, դա հնարավոր է միայն խիստ վերահսկողության պայմաններում»,- ընդգծել է Տուրնավան ու հավելել՝ երկրի իշխանությունները առաջին օրվանից օգնություն են ցուցաբերում զբոսաշրջային ոլորտին։
Միևնույն ժամանակ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Վրաստանի իշխանությունները աշխատում են զբոսաշրջային ոլորտին օգնելու հատուկ ծրագրի ստեղծման ուղղությամբ, որը կպարունակի ինչպես հակաճգնաժամային միջոցառումներ, այնպես էլ խթանման գործիքներ։