կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-05 10:53
Աշխարհ

Սաուդյան Արաբիան և Քաթարը բացել են օդային, ցամաքային ու ծովային սահմանները

Սաուդյան Արաբիան և Քաթարը բացել են օդային, ցամաքային ու ծովային սահմանները

Սաուդյան Արաբիան կբացի իր ցամաքային, օդային ու ծովային սահմանները Քաթարի հետ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Քուվեյթի արտաքին գործերի նախարար Ահմեդ Նասեր ալ Սաբահը. հաղորդում է Reuters-ը:

«Այս գիշեր պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել օդային, ցամաքային և ծովային սահմանները Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև»,- ասել է նա:

Գործիչը նշել է, որ համաձայնագիրը կստորագրվի Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Էր Ռիադում հունվարի 5-ին:

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նշել է, որ առաջիկա գագաթնաժողովը կդառնա միավորող իրադարձություն:

2017-ի ամռանը Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին`Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Դրան հաջորդեցին տնտեսական պատժամիջոցները և էմիրության տրանսպորտային շրջափակումը: Մասնավորապես՝ երկրները փակել են օդային տարածքը Քաթարի ավիացիայի համար: Քաթարն արաբ հարևանների որոշումն անհիմն է անվանել: Ավելի ուշ Քառյակը կազմել էր պահանջների ցուցակ, որոնք Դոհան համարել էր անիրագործելի և կոչ արել վերանայել: Դրանք ներառում են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակում, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցում և Քաթարում թուրքական ռազմաբազայի վերացում: