կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 10:52
Աշխարհ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակվողներն իրենց կյանքով պատասխան կտան

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակվողներն իրենց կյանքով պատասխան կտան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները թանկ կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար. հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

«Մենք հանդիպում ենք անցկացրել, անվտանգության ուժերի մասնակցությամբ, իրավիճակը գնահատելու համար: Ես ձեզ այսօր ասում եմ՝ նրանք կվճարեն իրենց սեփական կյանքով: Մենք համախմբված ենք ընդդեմ քամահրելի թշնամու»,- ասել է նա քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում, որը հեռարձակվել է իսրայելական հեռուստաալիքներով:

Իր հերթին, բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավին հայտարարել է անհրաժեշտության դեպքում Գազայում գործողություններն ընդլայնելու պատրաստակամության մասին:

«Մենք շարունակում ենք լայնածավալ հարձակումը գրոհայինների օբյեկտների վրա, ոչ մի ուժ չենք տնտեսելու»,- ասել է նա:

Կոխավին հավելել է, որ իսրայելական բանակն արդեն հարձակվել է պահեստների ու զինամթերքի արտադրության կենտրոնների վրա, ոչնչացրել տասնյակ զինյալների, այդ թվում՝ բարձրաստիճան:

«Այսպիսով՝ սահմանի այն կողմում՝ Գազայում, իրականությունը շատ բարդ է»,- հավելել է նա:

Պաշտպանության նախարար Բենի Գանցի խոսքով՝ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում շատ ավելի թիրախներ ունեն, և սա «միայն սկիզբն է»:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ 130 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ: Լրատվամիջոցները հայտնում են Ռիշոն լե Սիոն քաղաքում սպանված մեկ անձի մասին:

Գազայի սահմանին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Այս ընթացքում ավելի քան 600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է դրանցից 200-ը: Թել Ավիվի թիրախում են նաև պաղեստինյան խմբավորումները: Արդյունքում, ինչպես նախապես նշել էր անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, երկու օրվա ընթացքում 30 մարդ, այդ թվում՝ 10 երեխա, զոհվել է: