|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 28-ին կնշվի սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցը: Այսօր այդ առիթով լրագրողների հետ հանդիպեցին հայկական կոտորածների ականատեսները:
Վերհիշելով սարսափազդու դեպքերը` նրանք դարձյալ համոզմունք էին հայտնում, որ դրանք Ադրբեջանի կողմից ծրագրված քայլեր էին:
Ռոման Թովմասյանը սումգայիթյան ջարդերի ժամանակ հինգ տարեկան է եղել, սակայն հիշում ու պատմում է, թե ինչպես են սպանել իր ընտանիքի տղամարդկանց։ «Աստծո առաջ պատասխան են տալու»,- համոզված է նա:
Նրա մայրը ՝ Ռայա Թովմասյանը, պատմում է, թե ինչպես է ամուսինը ինը ժամ շարունակ պայքարել իրենց բնակարան ներխուժած ադրբեջանցիների դեմ:
Ջարդերի ականատես Կարինե Մելքումյանն էլ հիշում է, թե ինչպես են ադրբեջանցիները մեկ օրվա ընթացքում երեք անգամ ներխուժել իրենց տուն ու թալանել, իսկ իրենք հրաշքով են փրկվել: Հիշում է նաեւ, որ զանգել են ոստիկանություն, սակայն այնտեղից չեն արձագանքել: Չեն օգնել նաեւ զինվորները` ասել են «միջամտելու հրաման չունենք»: «Սպանում էին ինչով պատահի»,- պատմում է նա եւ նշում, որ ադրբեջանցիները բարձրախոսներով գոռում էին` «Մահ հայերին»:
Ասուլիսին մասնակցում էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով` Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն են. «Ադրբեջանը պետք է ցեղասպանություն ծնող և իրականացնող պետություն ճանաչվի»: