Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Իրո՞ք նրանք անհետ կորած են, գերության մեջ են, թե՞ զոհված են․ դեռ շատ պիտի ջուրը հոսի, որ իմանանք, թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
«Էլ չեմ ասում, որ վիրավորների կեսն արդեն անաշխատունակ է, նրանք եւս պատերազմի զոհ են, ի վերջո։ Քանի՞ հազար մարդ կա։ Սարսափի նման մի իրավիճակ է։ Երեւանի դավաճանները մասնակցեցին համաշխարհային պատերազմի հրահրմանը, նրանք լիակատար մասնակից են այդ պատերազմին»,- ասաց Շաքարյանցը՝ շեշտելով՝ Փաշինյանը ընդհանրապես ունակ չէ իր սխալներն ու հանցանքները ընդունել։
«Որովհետեւ նա տղամարդ չի, երբեք չի եղել, ուսանողական ժամանակներից էլ տղամարդ չի եղել»,- նշեց քաղաքագետը։
Շաքարյանցն ընդգծեց նախկիններից ոչ մեկը, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, ցանկություն չի ունեցել Սյունիքի կեսը հանձնել թուրքերին։ «Ես խիստ կասկածում եմ, որ Շուռնուխում մեկ հայ է մնացել։ Անվտանգություն չկա, կարող են առեւանգել, սպանել։ Արցախում 8-ամյա երեխա են սպանել․․․ Եթե երեխայի համար անվտանգություն չկա, ո՞վ կմնա։ Դուք թողնում եք սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ ասելով՝ թուրքի հետ լեզու գտեք»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։