կարևոր
526 դիտում, 55 րոպե առաջ - 2026-09-14 16:04
Աշխարհ

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ Պարսից ծոցի երկրների հետ սեպտեմբերի 14-ին պլանավորված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ Եմենում տիրող լարվածության սրման պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այո, դա ճիշտ է։ Հանդիպումը հետաձգվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ Դա պայմանավորված է այն բանով, ինչ այժմ տեղի է ունենում նրանց և Եմենի միջև», - ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

Սեպտեմբերի 14-ին Օմանում պետք է տեղի ունենար հանդիպում Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սեպտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել էր իրանական կողմի մասնակցությունը դրան։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային հարցերից բացի, պետք է քննարկվեին Իրանի և Օմանի միջև բանակցությունների արդյունքները Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիների որոշման վերաբերյալ։

The Associated Press գործակալությունը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան է խնդրել հետաձգել հանդիպումը։