Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի հետևել Բաքվում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում արված` Արտաշես Գեղամյանի հայտարարություններին ու գործունեությանը և, ծանոթ չլինելով Գեղամյանի' ԵՏՄ-ին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ կարծիքին, չմեկնաբանեց նրա հնչեցրած մտքերը:
Լրագրողների հարցապնդմանը, թե արդյո՞ք Գեղամյանի հայտնած մտքերը ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն են արտահայտում, Ալեքսանդր Արզումանյանը մեկ անգամ եւս շեշտեց. «Ես նույնիսկ Գեղամյանի մտքերին ծանոթ չեմ, էլ ուր մնաց մեկնաբանեմ: Ավելի ճիշտ կլինի իշխանություններին այդ հարցը տալ' դա իրենց պաշտոնական դիրքորոշո՞ւմն է, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է ԽՎ-ին' ընդհանրապես, ապա նախկին արտգործնախարարը նշեց, որ դրան էլ ուշադիր չի հետևել ու անկեղծացավ, թե լուրջ սպասելիք որևէ նման վեհաժողովի աշխատանքից չունի:
«Դրանք ֆորմատ են, որոնք ներգրավում են տարբեր երկրների պատգամավորներին, լավ ֆորմատ է կարծիքներ փոխանակելու, կապեր հաստատելու և այլնի համար: Փորձը ցույց է տվել, որ նման վեհաժողովներում հայկական և ադրբեջանական պատվիրակներն ունեն իրարամերժ մոտեցումներ և հնարավորություն են ունենում հնչեցնել դրանք ու հնարավորություն են ունենում համախոհներ գտնել այս կամ այն շրջանակներից»,- նշեց Արզումանյանը' հավելելով, որ Ադրբեջանն, իր տարածքում անցկացնելով այդ վեհաժողովը, առիթն օգտագործեց հայկական կողմին քարոզչական հարձակման ենթարկելու համար:
Ինչ վերաբերում է այդ վեհաժողովից ունեցած սպասելիքներին, ապա պատգամավորը նշեց. «Օրակարգները տպվում են, օնլայն ռեժիմով կարելի է հետևել: Ինչ-որ դարակազմիկ բաներ չեն քննարկել, կարծում եմ»: