|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հանրապետականում շշուկով են խոսում նոյեմբերի 26-ին սպասվող դարակազմիկ համագումարի մասին: ՀՀԿ-ականները գցում-բռնում են, թե ովքեր կընդգրկվեն գործադիր մարմնի կազմում, ովքեր դուրս կմնան: Անգամ ընտրյալների նեղ շրջանակը համոզված չէ՝ լինելու է, թե ոչ: ԳՄ կազմում ընդգրկվելու հավանականությունն էլ ուղիղ համեմատական է լինելու ՀՀԿ ցուցակում լինելուն: ԳՄ-ից, ըստ մեր աղբյուրի, հնարավոր է դուրս մնան Ռազմիկ Զոհրաբյանը, Դերենիկ Դումանյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը: Հայտնի է, որ կուսակցության ղեկավարը կլինի Սերժ Սարգսյանը, հավանաբար՝ փոխնախագահի պաշտոնը կստանձնի Կարեն Կարապետյանը:
Հնարավոր է՝ ԳՄ կազմում ընդգրկվեն Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Մուշեղ Լալայանը, Ռուբեն Թադևոսյանը, Գալուստ Սահակյանը, Կարեն Կարապետյանները, Գավիթ Հարությունյանը, Տարոն Մարգարյանը, էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Հրանուշ Հակոբյանը: «Շատ նոր ու թարմ դեմքեր չեն լինի»,-«հանգստացրեց» մեր աղբյուրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։