Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մենք վերջապես պետք է սովորենք անվտանգային թեմաների շուրջ դիսկուրսը անհրաժեշտ ռամկաների մեջ քննարկենք։
Հատկապես պատերազմի թեժ օրերին, հաճախ ձևակերպումներ ես լսում մեր անվտանգությանը վերաբերվող խնդիրների մասին, այն էլ պետական պաշտոնյաների շուրթերից, որոնց հանրայնացումը լուրջ հարցադրումներ է առաջացնում։
Խնդիրների, որի մասին թշնամին ամեն գնով կցանկանար տիրապետեր։
Մենք դրա մասին, չգիտեմ թե ինչու խոսում ենք բաց հարթակներում։
Հասկացեք, հատկապես կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել»։